Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Եթե մեր անմիջական արձագանքը լիներ լիազորությունների դադարեցումը, մեզ, վստահաբար, կմեղադրեին նրանում, որ մենք ուղղակի հաշվեհարդար ենք փորձում տեսնել։ Մենք շատ լավ գիտենք՝ մեզ ինչպիսի ծառայողներ են պետք։ Մեր ծառայողները պետք է լինեն բարեվարք, պրոֆեսիոնալ, անկաշառ։ Երեխա դաստիարակել կարողանալ-չկարողանալն այլ հարց է, ամեն դեպքում հիշեցնեմ՝ մեր երկրում չի գործում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը։ Սա նշանակում է, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասն ինքն է պատասխանատու իր կողմից կատարված հակաիրավական արարքի համար»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Զորականում անչափահասների մասնակցությամբ համացանցում հայտնված ծեծի տեսանյութին։