Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց Վարշավայի «Լեգիայի» հետ։

Դրամատիկ պայքարում անցած խաղն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Հանդիպման մեկնարկը անհաջող ստացվեց տանտերերի համար։ Արդեն 3-րդ րոպեին հյուրերն օգտվեցին «Նոայի» ֆուտբոլիստների թույլ տված սխալից, և Միլետա Ռայովիչը առաջ մղեց լեհական ակումբին։

Բաց թողած գոլից հետո «Նոային» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը երկրորդ խաղակեսում։ 57-րդ րոպեին Մաթեուս Այաշը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Հանդիպման ելքը վճռվեց խաղավարտին մոտ․ 84-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը, օգտվելով «Լեգիայի» պաշտպանության սխալից, խփեց հաղթական գնդակը։

«Լեգիայի» կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման մտավ 81-րդ րոպեին։

«Նոան» այս հաղթանակից հետո 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Նոան» վերջին տուրում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։

988