ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր խորին ցավակցություններ ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,-նշված է տարածված գրառման մեջ։
15 Դեկտեմբեր, 2025 11:59
379