Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ այսօր Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «SoftConstruct» ընկերությունում հյուրընկալել է մի խումբ արցախցի երեխաների։ ԱՅյս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ Ֆեյսբուքյան էջը:

 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի նախաձեռնած միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ են անցկացրել և նվեր ստացել պլանշետներ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար:

 

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը երեխաների հետ զրույցում խոսել է կրթության կարևորությունից՝ ընդգծելով, որ այն ամենահզոր զենքն է, իսկ կրթված հասարակությունը՝ հզոր պետության գրավականը:

 

«SoftConstruct» ընկերության աշխատակիցներն էլ երեխաներին ներկայացրել են ՏՏ նորարարական մի շարք լուծումներ, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտության ընտրության գործում ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

👥Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և...

Опубликовано ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Среда, 6 января 2021 г.
1065