Վթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 4 անձ հոսպիտալացվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 20։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։
Չորս քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
20 Դեկտեմբեր, 2025 10:11
626