Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  մասնակցությամբ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Գագաթնաժողովից հետո ստորագրվեց մի շարք փաստաթղթեր։

Մասնավորապես, կողմերը ստորագրել են Տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման ծրագրի փաստաթուղթ (ճանապարհային քարտեզ)։

Ընդունված փաստաթղթերի թվում էր նաև զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Գագաթնաժողովից հետո հաստատվեցին նաև ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները հաջորդ տարվա համար։

Ավելին, ազատ առևտրի համաձայնագիր ստորագրվեց մի կողմից՝ ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների, մյուս կողմից՝ Ինդոնեզիայի միջև։ Նմանատիպ համաձայնագրեր ներկայումս գործում են ԵԱՏՄ-ի և Վիետնամի, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի միջև։ Միացյալ Արաբական Էմիրությունների և Մոնղոլիայի հետ 2025 թվականին կնքված համաձայնագրերը վավերացման գործընթացում են։

1506