TikTok-ը եզակի տվյալներ է հավաքում միլիոնավոր բջջային սարքերից, որոնք թույլ են տալիս հավելվածին համացանցում հետևել օգտատերերին: Ընդ որում՝ ծառայությունը շրջանցել է Android օպերացիոն համակարգում գաղտնիության պաշտպանության միջոցները Google-ից, գրում է Wall Street Journal- ը:

 

Պարբերականի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը՝ վկայակոչելով բջջային հեռախոսներիի անվտանգության փորձագետներին: Հաղորդվում է, որ տվյալ մարտավարությունը, որը թաքնված էր գաղտնագրման լրացուցիչ մակարդակի օգնությամբ, հավանաբար խախտել է Google- ի քաղաքականությունը:

 

Միևնույն ժամանակ,TikTok- ի օգտատերերը ծառայությունից ծանուցում չեն ստացել նման մարտավարության օգտագործման վերաբերյալ, նշում է թերթը:

Ըստ պարբերականի, ծառայությունը դադարեցրել է այն օգտագործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին:

1179