Սաուդյան Արաբիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ավելի քան երբևէ մտերմացել է Մոսկվային։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։
«ՌԴ առաջնորդը կարողացավ ամրապնդել հարաբերությունները թագավորության թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ, մինչդեռ զարգացած երկրների մեծ մասը խուսափում էր նրանից»,- ընդգծել է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ նման կապը կարևոր է։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ընդհակառակը, երբեք չի հանդիպել արքայազն Մուհամմեդի հետ և նույնիսկ հեռախոսով չի խոսել նրա հետ, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնացել է Սաուդյան Արաբիան դարձնել «սրիկա երկիր»։
Դիտորդի կարծիքով՝ Էր Ռիադը չի գնա Մոսկվայի դեմ եւ չի օգնի Վաշինգտոնին նավթի արդյունահանման հարցում՝ չնայած ամերիկյան նախագահի այցին։
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև աճող գործընկերությունը շուռ է տվել Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև նավթը անվտանգության դիմաց գործարքը, որը գոյություն ունի մոտ կես դար և առանցքային նշանակություն է ունեցել նրանց հարաբերություններում:

4012