Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միայն Դանիան և Գրենլանդիան կարող են որոշել իրենց ապագան, մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Առաջին հերթին, Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Հետևաբար՝ Դանիան և Գրենլանդիան միայն ու միայն իրավունք ունեն որոշումներ կայացնել Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի վերաբերյալ։ Սա առաջին և ամենակարևոր կետն է։ Մենք մշտական կապի մեջ ենք Դանիայի կառավարության հետ, այդ թվում՝ գրենլանդացիների կարիքները հասկանալու և նրանց հետ սերտորեն համագործակցելու համար»,- ասել է նա։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության համար։