Ավտոտեխսպասարկման կետում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 16-ին՝ ժամը 14։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը, ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի գույքը՝ մասամբ։
Ավտոմեքենայի վարորդը այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
16 Հունվար, 2026 20:47
460
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում
20 Հունվար, 2026 20:59
Հայտնի է Երևանում ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը
29 Հունիս, 2022 15:11
Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
31 Մայիս, 2022 19:29
Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր
18 Սեպտեմբեր, 2026 18:41
«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
21 Օգոստոս, 2026 18:19
Պռոշյանում մոտոցիկլը բախվել է դիսպետչերական կետին․ կան վիրավորներ
11 Օգոստոս, 2026 19:25