Կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա, եթե... վարչապետի կոչը (տեսանյութ)

Ոստիկանության կոշտ աշխատանքն եմ ուզում կարևորել: Դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի ավելացում կա: Այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե ճիշտ չգնահատենք այս իրավիճակը, հետ կգլորվենք դեպի հուլիս: «Բայց շանս ունեք սեպտեմբերին այլ իրավիճակ ունենալու: Դիմակի կրման բացառիկ կարգապահություն է պետք: Եթե դա չլինի, հետ ենք վերադառնալու հուլիսի իրավիճակին»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ եթե ասում էինք՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա ասում ենք՝ կրիր դիմակ, մի տուգանվիր:
Գործադիր մարմնի ղեկավարը համոզված է՝ սեպտեմբերին, երբ դասերը սկսվեն, կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա, բայց եթե կարգապահություն լինի, ապա իրավիճակը կվերահսկվի:
12 Օգոստոս, 2020 15:17
674
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ
15 Հոկտեմբեր, 2024 14:54