Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Sinners» («Մեղավորները») վամպիրների մասին սարսափ ֆիլմը առաջադրվել է 16 անվանակարգերում՝ դառնալով «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաշատ առաջադրումներ ստացած ֆիլմը։

«Մեղավորները» պատմում է սևամորթ երկվորյակ գանգստերների մասին, որոնք ամերիկյան հարավում բացում են պարային ակումբ, ուր անսպասելի հյուրեր են հայտնվում՝ սպիտակ վամպիրներ։ Ֆիլմը, որը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 368 միլիոն դոլար, դարձել է փրկօղակ Warner Bros ստուդիայի համար, որը մինչ այդ ունեցել էր մի շարք ֆինանսական ձախողումներ։

Ֆիլմը առաջադրվել է հետևյալ անվանակագերում․ Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր (Ռայան Կաոգլեր), Լավագույն գլխավոր դերասան (Մայքլ Բ. Ջորդան), Լավագույն երկրորդ պլանի դերասան (Դելրոյ Լինդո), Լավագույն երկրորդ պլանի դերասնաուհի  (Վունմի Մոսակու), Լավագույն բնօրինակ սցենար, Լավագույն քաստինգ, Լավագույն բնօրինակ երաժշտություն։

Բացի այդ՝ այն ընդգրկվել է տեխնիկական ու արտադրական անվանակարգերում, ինչպիսիք են՝ լավագույն նկարահանման տեսլական, ձայն, մոնտաժ, վիզուալ էֆեկտներ և այլն։

 

1209