«Ատլետիկոն» տանը հաղթեց «Մալյորկային»՝ բարձրանալով երրորդ հորիզոնական
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանոյում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մալյորկայի» դարպասը (3-0)։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց հարձակվող Ալեքսանդր Սորլոտը։ Խաղի վերջնամասում՝ 75-րդ րոպեին, «Մալյորկայի» պաշտպան Դավիդ Լոպեսը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ մեծացնելով հաշվի տարբերությունը։ Վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման մտած Տիագո Ալմադան՝ գրավելով Լեո Ռոմանի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ատլետիկոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 44-ի՝ ամրապնդվելով երրորդ հորիզոնականում։ «Մալյորկան» 21 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։
Աղբյուրը`ArmSport.am
25 Հունվար, 2026 19:13
604
Հրապարակվել է «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպման աղմկահարույց կարմիր քարտի չեղարկման VAR-ի ձայնագրությունը
06 Ապրիլ, 2026 15:31
ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկում
16 Հունիս, 2025 10:21
«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ընդդեմ «Բարսելոնա»-ի
10 Հունվար, 2025 10:38