Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչ Լենս Քոքոնոսի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը:

Զրուցակիցները խոսել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կյանքի կոչման կարևորության մասին, մտքեր փոխանակել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներին:

363