Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Հրդեհի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարսամ Խ․-ին։

430