Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները

Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր:
«Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- մանրամասնեց Թադևոսյանը:
11 Հունվար, 2021 15:19
739
Արցախի փրկարարները որոնում են սկսել Զանգելանի հատվածում. Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղությամբ հանվել է 8 աճյուն
24 Դեկտեմբեր, 2020 15:20
Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերվել է անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի աճյուն
23 Հուլիս, 2021 20:42
Զինվորների աճյուններ են փնտրել Մարտունու շրջանի` Ադրբեջանին անցած հատվածում
12 Հուլիս, 2021 21:36
Աճյունների որոնումները շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի ուղղություններում
01 Հուլիս, 2021 18:05