Շմոլ գազի թունավորման դեպքեր՝ մայրաքաղաքում

Հունվարի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 20:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1933թ.ծնված Գ. Ա.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված գազոջախից արտանետած շմոլ գազից:

Հունվարի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 22:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1989թ.ծնված Գ. Ս.-ն, իսկ ժամը 23:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-են ընդունվել նույն բնակարանի բնակիչներ՝ 2015թ.ծնված Ա.Ս.-ն, 2015թ.ծնված Վ. Ս.-ն և 2018թ.ծնված Է.Ս.-ն Ս.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ վերջիններս շմոլ գազի թունավորումը ստացել են նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

522