Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․
- փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ը, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ,
- փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
09 Փետրվար, 2026 11:14
392
Մաշտոցի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ իրացնողին․ նրա և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 21 փաթեթ
09 Ապրիլ, 2026 12:39
Արտառոց դեպք Երևանում․ օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, նա տեղափոխվել է հիվանդանոց
19 Մարտ, 2026 11:43
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
10 Փետրվար, 2026 17:24