Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն այցելել է «Wine Paris 2026» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդես, որին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ «ARMENIA» մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական գինեգործական 23 ընկերություններ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը շրջել է հայկական տաղավարում և ծանոթացել հայկական ընկերությունների՝ ցուցահանդեսին ներկայացված արտադրատեսակներին։

«Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հնարավորություններին առնչվող հարցեր»,-հայտնում է դեսպանությունը։

«Wine Paris» գինիների ու ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը գինեգործության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկն է: 

Դեսպանության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ից 11-ը անցկացվելու է Ցուցահանդեսի 7-րդ թողարկումը

438