Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր տարածեց՝ արագացնելու օգնության հատուկ հիմնադրամի միջոցով լիբանանահայերին հասցվելիք աջակցությունը: Ողջ աշխարհից բարերարների և նվիրատուների կողմից անմիջապես ուղարկված առատաձեռն աջակցության շնորհիվ միայն հանգստյան օրերին հանգանակվեց ավելի քան մեկ միլիոն դոլար: Առաջին միլիոնը կրկնապատկվեց ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե և Թամար Մանուկյանների կողմից, ովքեր ստանձնեցին հավելյալ հանձնառություն՝ կրկնապատկելու առաջիկա շաբաթների ընթացքում այս հրատապ ջանքերի շնորհիվ գոյացած բոլոր միջոցները:

 

Առաջին խոշոր՝ 100,000 ԱՄՆ դոլար և ավելի նվիրատվություն կատարողներն էին՝ Էլի և Էլզբիեթա Աքլյանները (ԱՄՆ), Երվանդ Դեմիրճյանը (ԱՄՆ), Հայկ և Էլզա Թիթիզյանները (ՄԹ), Նիկոլ Քուլաջյանը (ԱՄՆ), Լևոն և Կլաուդիա Նազարյանները (ԱՄՆ), Ջոզեֆ և Ջեննի Ուղուրլյանները (ՄԹ), Պերճ և Վերա Սեդրակյանները (ԱՄՆ), Սեմ և Սիլվա Սիմոնյանները (ԱՄՆ), Սինան և Անժել Սինանյանները (ԱՄՆ) և մեկ անանուն նվիրատու (ԱՄՆ):

 

ՀԲԸՄ-ն երախտագիտություն է հայտնում բոլոր բարերարներին, ինչպես նաև մեր հրաշալի նվիրատուներին, այդ թվում՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երիտասարդ պրոֆեսիոնալներին ու համախոհներին:

 

«Մենք հիացած ենք մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում գնալով ավելացող տպավորիչ նվիրատվություններով», - նշեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: «Մեր համատեղ ուժերով է, որ կարող ենք արձագանքել առկա կարիքներին՝ ՀԲԸՄ Աղետների արձագանքման ստորաբաժանման կողմից տեղերում աննախադեպ կամավորական գործունեության շնորհիվ»:

 

ՀԲԸՄ-ն դիմում է աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով անհետաձգելի ու առատաձեռն նվիրատվությունների միջոցով փրկօղակ նետել Լիբանանի իրենց հայրենակիցներին, որը կօգնի առավելագույնս օգտվել նվիրատվությունները կրկնապատկելու այս հնարավորությունից:

 

Նկատի առնելով փոստով նվիրատվություններ կատարելու հետ կապված ներկայիս բարդությունները՝ խնդրում ենք նվիրատվությունները կատարել առցանց կամ հեռախոսով: Նյու Յորքի Citibank-ում ստեղծված օգնության հիմնադրամի և վերջինիս նպատակների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.agbugiving.org/lebanon կայքէջից կամ զանգահարելով 212-319-6383 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ Նյու Յորքի ժամանակով առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ը): Էլեկտրոնային փոխանցումների համար գրե՛ք հետևյալ էլ. հասցեով. [email protected]:

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

 

ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org:

 

 

Լրատվական հարցումների համար դիմել՝

 

ՀԲԸՄ մամուլի գրասենյակ

55 East 59-րդ փողոց

Նյու Յորք, NY 10022-1112

Հեռախոս՝ 212.319.6383

Էլ. փոստ՝ [email protected]

160