
Ամերիկացի դերասանուհի Փամելա Անդերսոնը դիմել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ներում շնորհել WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Նման որոշումը, նրա խոսքով, կարող է լինել «համարձակ քայլ նախագահ Թրամփի կողմից»:
Նա նաև Ասանժին ներելու հարցը կարևոր է համարել «աշխարհում շատ մարդկանց համար, որոնք անտարբեր չեն խոսքի ազատության նկատմամբ»:
«Այս ներումը պայծառ լույս կլինի այն բանի, թե ինչպիսին պետք է լինի ազատությունը. դա կոգեշնչի ակտիվիստների մի ամբողջ սերնդի՝ շարունակելու կարևոր աշխատանք կատարել և չլռել»,- ընդգծել է Անդերսոնը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը 18 քրեական մեղադրանք է առաջադրել Ասանժի դեմ: Ընդհանուր առմամբ, ավստրալիացուն 175 տարվա ազատազրկում է սպառնում:
Այժմ Ասանժը գտնվում է բրիտանական բանտում: Դրանից առաջ նա 7 տարի թաքնվում էր Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը: