Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 355–ով և դարձել 162643։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 մարդ, կատարվել է 609930 թեստավորում, առողջացել են վարակվածներից 150602-ը (+729)։ Գրանցվել է մահվան 2931 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով և դարձել 702։



 

391