
«Հակաբիոտիկների օգտագործումը չի կարող ազդել վիրուսի տարածման վրա»: Այս մասին հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն ընդգծելով, որ հակաբիոտիկները թուլացնում են իմունիտետը:
«Հակաբիոտիկների օգտագործումը կարող է նշանակվել բժշկի կողմից միայն այն դեպքերում, երբ կորոնավիրուսային վարակի ֆոնին միանում է երկրորդային վարակ, որի վրա կարող են հակաբիոտիկներն ազդել»,- ասաց տիկին Բակունցը և հորդորեց ինքնաբուժությամբ չզբաղվել:
Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է դիմել բժշկի, հետազոտվել, տեսնել կորոնավիրուս է, թե ոչ, և հետո միայն բժշկի խորհրդով շարունակել բուժումը: «Հակաբիոտիկների այսպիսի օգտագործումը կարող է բարդացնել իրավիճակը, քանի որ դրանք ծանր դեղամիջոցներ են և կորոնավիրուսի համար անօգուտ»,- ասաց Բակունցը:
Հայկ Մագոյան