ՊՆ վարչական համալիրի տարածք մեքենայով ներխուժած քաղաքացու նկատմամբ քրգործ է հարուցվել
Հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել այն և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:
Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։
Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից:
Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 5-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ։
12 Հունվար, 2021 20:52
921
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ․ Պապիկյան (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 15:37
Զինծառայողի հանկարծամահության դեպք է արձանագրվել․ ՀՀ ՊՆ
01 Հոկտեմբեր, 2026 20:12
ՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակում Հայաստանի առաջնահերթությունները
29 Սեպտեմբեր, 2026 21:33