Բայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է սառույցի տակ անցել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Զբոսաշրջիկների խումբ տեղափոխող ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան անցել է Բայկալ լճի սառույցի տակ։ Այն ընթանում էր Խոբոյի հրվանդանով, հայտնել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը։
Ականատեսների վկայությամբ՝ մեկ զբոսաշրջիկի հաջողվել է դուրս գալ մեքենայից։ «Մնացած ուղևորների և վարորդի գտնվելու վայրը պարզվում է։ Նախնական տվյալներով՝ նրանք զոհվել են»,- թելեգրամյան իր էջում գրել է Կոբզևը։
ՔԿ-ն հայտնել է, որ մեքենայի մեջ եղել է ինը մարդ, որոնցից ութը զբոսաշրջիկներ էին Չինաստանից։
20 Փետրվար, 2026 16:35
788
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11 Օգոստոս, 2026 22:08
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքները
09 Օգոստոս, 2026 20:36
Փրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներին
07 Օգոստոս, 2026 19:56