ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են եկել և´ 2013-ին և´ 2014-ին. ԱԱԾ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 ու 2014 թվականներին։Լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ-ից տեղեկացրին նաև, որ նրանք Հայաստան են մուտ գործել ու երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։
Ազգային անվտանգության ծառայությունից հիշեցրին նաև, որ ԱԱԾ գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։
20 Փետրվար, 2026 21:29
1288
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
29 Սեպտեմբեր, 2026 13:33
Հնարավոր է՝ շուտով տեղի ունենա ՌԴ, ԱՄՆ և Ուկրաինա եռակողմ հանդիպում
25 Սեպտեմբեր, 2026 14:45
Դառը փորձից ելնելով՝ ՌԴ-ն չի դադարեցնի ռազմական գործողությունը բանակցությունների ընթացքում․ Լավրով
24 Սեպտեմբեր, 2026 14:23