Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հանրայինն ՀԸժին տված հարցազրույցում անդրադարձել է ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի տարածած տեղեկությանն իր մասին, որ 1400 ադրբեջանցիների տրամադրել է հայկական անձնագրեր։

Այս առնչությամբ նա ասել է. 

« Ես կարծում եմ՝ այդ մտքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում Իսագուլյանի որդին իր դիմումի համաձայն ազատվեց ԱԱԾ-ում զբաղեցրած իր պաշտոնից։

Իրականում այնքան անհեթեթ և իրարամերժ մոտեցումներ կան այդ հրապարակման մեջ, որ ես ժամանակին նույնիսկ հարկ չեմ համարել անդրադառնալու դրան»։

Ըստ Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենը անձնագրային բաժնի կամ բաժանմունքի պետեր նշանակելու լիազորություն չունի, դա ոստիկանության գործն է. «Անձնագիր ստանալու գործընթացը բավականին բարդ և բազմափուլ պրոցես է, որը սկսվում է ոստիկանության անձնագրային բաժանմունքից, այնուհետև շարունակվում է քաղաքացիության հարցերով հանձնաժողովի որոշմամբ, գնում է կառավարություն, կառավարությունից հետո վարչապետի մոտ, վարչապետի մոտից նախագահի մոտ, և քաղաքացիություն շնորհում է ի վերջո Հանրապետության նախագահը»։

Նա ընդգծել է, իր խոսքով,  շատ կարևոր մի հանգամանք՝ այս գործընթացը ամենաքիչը կարող է տևել 6 ամիս։ «Ինչպես գիտեք, ես ավելի կարճ ժամանակահատվածում եմ ղեկավարել ԱԱԾ-ն»,- հավելել է նա։

Քյարամյանը նաև ասել է, որ հետաքրքրվել և պարզել է, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ընդամենը մի քանի տասնյակ արտասահմանցիներ են ստացել անձնագրեր, ընդ որում՝ բոլորը եղել են ազգությամբ հայեր, իսկ անձնագրայինի պետ ընդհանրապես չի փոխվել։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ ՀՔԾ-ն իր կողմից ենթադրաբար նման արարք կատարելու փաստի առթիվ նյութեր է նախապատրաստել, որոնց արդյունքում պարզվել է, որ ընդհանրապես իր արարքում ոչ միայն հանցակազմ չկա, այլև բացակայում է հանցագործության դեպքը։ «Այդ նյութերը մերժվել են, և դրա հիման վրա Գառնիկ Իսագուլյանի արարքում սուտ մատնության հանտկանիշներ լինելու հանգամանքը պարզելու համար քրեքական գործ է հարուցվել՝ համապատասխան հոդվածով»,-նշել է Քյարամյանը:

1916