
ԱՄՆ ներկայացուցիչների Պալատը իմպիչմենտ հայտարարեց Թրամփին՝ Կապիտոլիումի դեպքերի հետ կապված
Քիչ առաջ ԱՄՆ ներկայացուցիչների Պալատը քվեարկեց նախագահ Թրամփին երկրորդ անգամ իմպիչմենտ հայտարարելու օգտին, հաղորդում է CNN-ը: Բանաձեւն ընդունվեց ձայների 232 – 197 հարաբերակցությամբ: Դոնալդ Թրամփը երկրի առաջին նախագահն է, որի նկատմամբ երկու անգամ նման գործիք է կիրառվում: Բանաձեւի մեղադրական մասում նշված է, որ Թրամփը Կապիտոլիումում հրահրել է մահացու բախումներ անցած շաբաթ:
Իմպիչմենտի գործընթացը սահմանված է երկրի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ, եւ շատ պարզ է: Այն բաղկացած է հետեւյալ փուլերից
-Նախագահը թույլ է տալիս որևէ լուրջ օրինախախտում,
-Այնուհետեւ հարցը քվեարկվում է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում,
-Ապա Սենատում կայանում է դատավարություն:
Այս անգամ Իմպիչմենտի գործընթացը շատ յուրահատուկ է եւ էապես տարբերվում է 2019 թվականին ուկրաինական գործով հարուցված իմպիչմենտից: Խնդիրն այն է, որ այս անգամ Սենատում դատավարությունը կայանալու է արդեն Թրամփի՝ որպես նախագահի, հեռանալուց հետո: