«Ժամանակ» թերթը գրում է. «2021թ. Արցախից Հայաստան ներկրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը կփոխհատուցվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հայաստանյան ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է, քան Արցախից ներկրված էլեկտրաէներգիան:

Հայաստանի Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի խոսքով՝ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել, քանի որ Արցախից էլեկտրաէներգիա չի մատակարարվում, Հրազդանի 5-րդ բլոկը կանգնած է, ատոմակայանը շուտով 140 օրով կանգնելու է վերազինման նպատակով. «Ատոմակայանը միայն վերազինվելուց հետո կարող է իր հզորություններով մտնել, որ հնարավոր լինի հասնել մինչ այս եղած վիճակին։ Մենք 1 միլիարդ կՎտ հոսանք էինք ստանում Արցախի հիդրոկայաններից։ Հիմա դա չկա։ Ինչը նշանակում է դա լրացնել ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

14 Հունվար, 2021 10:00
1093
; ;