Գագիկ Ջհանգիրյանը այսօր ճեպազրույցի ժամանակ կոչ է արել, որ ԲԴԽ անդամները մեկ անգամ ևս տարիքային սահմանափակման խնդրին անդրադառնան, որպես անկաշառ, արդար իրավաբաններ, և քննարկեն:

 

«Ես ուզում եմ լուրջ հայտարարություն անել ԲԴԽ-ի այն կարծիքի հետ կապված, որ իրավաբան-գիտնականները տարիքային սահմանափակումների տակ են ընկնում: Ես այդ խնդրի վերաբերյալ երեկ ասել եմ. 86 հոդված, 112 հոդված, բայց դա զուտ իրավաբանների քննարկման խնդիր է, ձեզ համար այլ բան է ասում: Ես այս հայտարարությամբ կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրը իրավաբանական տեսանկյունից քննարկել,- ասել է Ջհանգիրյանը:- Որովհետև, եթե իրենք դա հայտարարում են, որ նաև նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի այդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է այս օրենքին, Դատական օրենսգրքի նաև դրույթներին, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր այդ միջնորդությունները հակասահմանադրական են: Ավելին, այդ դատարանները և դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, հետևաբար՝ նրանց կողմից երկու տարվա ընթացքում արձակված բոլոր՝ միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի են: Հասկանու՞մ եք՝ ինչ վտանգավոր հայտարարություն է արվել: Ես կոչ եմ անում, որ մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնան, որպես անկաշառ, արդար իրավաբաններ, և քննարկեն»- ամփոփել է նա:

656