Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09 Մարտ, 2026 15:24
430