Իսպանիայի սուպերգավաթ. կիսաեզրափակչում «Ռեալը» պարտվել է «Ատլետիկին»
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել է Բիլբաոյի «Ատլետիկին»:
18-րդ րոպեին Ռաուլ Գարսիան բացել է հաշիվը: Մինչև ընդմիջում իսպանացին երկրորդ անգամ է գրավել «արքայական» թիմի դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից 17 րոպե առաջ Բենզեման կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն խաղը փրկել Զիդանի թիմին չի հաջողվել:
«Ատլետիկը» նվաճել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում հանդես գալու իրավունք, որտեղ գլխավոր մրցանակի համար կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:
15 Հունվար, 2021 13:18
864
«Ռեալ Մադրիդի» երկրպագուն մաhшgել է՝ Մբապեի չիրացրած 11 մետրանոց հարվածից հետո
01 Նոյեմբեր, 2025 22:46
Առաջին հեթ-տրիկը Մադրիդի «Ռեալ»-ում․ Մբապեն հաղթանակ է պարգևել իր ակումբին «Վալյադոլիդ»-ի դեմ խաղում
26 Հունվար, 2025 14:31
Իսպանիայի գավաթի եզրափակչի ժամանակ ֆուտբոլասերներն ընկել են տրիբունաներից
07 Մայիս, 2023 15:39