Օրբելի եղբայրներ. «Նրանք երեքն էին»՝ անիմացիոն ֆիլմ (տեսանյութ)

20-րդ դարի հայրենական և համաշխարհային գիտության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում Ռուբեն, Լևոն, Հովսեփ Օրբելի եղբայրների գիտական գործունեությունը: Անգնահատելի է նրանց ավանդը գիտության, մշակույթի և համամարդկային առաջընթացի մեջ: Օրբելի եղբայրների ազդեցությամբ ձևավորվել են ոչ միայն գիտական ուղղություններ, այլև կրթվել և դաստիարակվել են գիտական սերունդներ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Օրբելի եղբայրների կյանքն ու գործունեությունը փոքրիկներին առավել մատչելի ներկայացնելու նպատակով Օրբելի եղբայրների տուն-թանգարանը նրանց համար ստեղծել է կրթական նոր ծրագիր։ Թանգարանի փոքրիկ այցելուներն աշխարհահռչակ գիտնականների գործունեությանը կարող են ծանոթանալ՝ դիտելով «Նրանք երեքն էին» անիմացիոն ֆիլմը:
15 Հունվար, 2021 14:43
1133