
Այսօր ԱԺ-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց վերլուծություն, որը արվել է դեռ 2017 թվականին։
«Սա 2017 թվականին արված վերլուծություն է՝ ֆինանսավորված այն ժամանակ գործած իշխանությունների կողմից։ Ըստ այդմ, կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանի Հանրապետությունը պայմանական միավորներով՝ 10։1 հաշվով զիջել է Ադրբեջանին։ Ընդ որում այս հաշվարկի մեջ հաշվի չեն առնված էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտը եւ սպառազինությունը, եթե սրանք ներառեյին, այս հարաբերակցությունը կլիներ 20։1։
2017 թ․ Ադրբեջանը ուներ երկրի ուղեծրում երեք արբանյակ, որից մեկը հետախուզական էր։ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ ՀՀ իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, որտեղ հնարավոր էր»։
Մանրամասները՝ տեսանյությում։