Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է  զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել է, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։ Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները, տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ։ Նա հրավիրվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու հայտնել, որ գողությունն ինքն է արել։

Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 25-ամյա գետազատցին ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

801