Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Ինչպես նախապես կանխատեսել էր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ՝ լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

 

Առանձին շրջաններում տեղումները ուղեկցվում են ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ մինչև 14-17 մ/վ արագությամբ։

 

Մարտի 27-ին Սյունիքի և Վայոց ձորի առանձին հատվածներում, ինչպես նաև մարտի 27-28-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղումները կլինեն ինտենսիվ։

 

Սպասվող տեղումներով պայմանավորված՝ հանրապետության գետերում դիտվում է ջրի ելքերի մեծացում, իսկ Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի բարձրացում։

 

Մարզերում պատկան կառույցները գործում են ուժեղացված՝ արտակարգ աշխատանքային ռեժիմով՝ իրականացնելով կանխարգելիչ և անհետաձգելի միջոցառումներ՝ իրավիճակի վերահսկելիությունն ապահովելու համար։

 

Խնդրում եմ հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և առաջնորդվել պետական մարմինների ցուցումներով։

379