Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շարունակում են պահպանել վստահելի շփումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հյուսիսկորեացի գործընկեր Չոյ Սոն Հուիի հետ հանդիպման ժամանակ։
«Կարևոր է, որ նախագահ Պուտինի և պետական գործերի նախագահ ընկեր Կիմ Չեն Ընի միջև վստահելի շփումը շարունակվի։ Այս համատեքստում ես կցանկանայի հատկապես նշել նրանց մասնակցությունը Պեկինում ռազմականացված Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին»,- նշել է դիվանագետը։
Ավելի վաղ, Չոյ Սոն Հույը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ, և Փհենյանը հատուկ ռազմական գործողությունը համարում է Ռուսաստանի պայքարը իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։