Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին՝ ժամը 23․35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ 100 դոլար։
63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
31 Մարտ, 2026 16:56
208
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց
10 Փետրվար, 2026 11:55
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
05 Փետրվար, 2026 10:15
Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքեր. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
11 Սեպտեմբեր, 2025 16:27