Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 12-ին ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հանդիպմանը Կարմեն Ասլանյանը ներկայացրել է միության ծրագիրը, որի առանցքում զորացրված և պահեստազոր անցած սպաների քաղաքացիական հասարակությունում լիարժեք ընդգրկվելն ու անվտանգության ոլորտում արդի մարտահրավերներին արժանվորեն դիմակայելն է: Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, կարևորելով նման միության առկայությունը, խոստացել է հնարավորինս աջակցել կազմակերպության նախաձեռնություններին:
13 Օգոստոս, 2020 03:07
426
Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի
16 Օգոստոս, 2026 10:29
Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը
16 Օգոստոս, 2026 10:07
«Reno»-ն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է հողաթմբերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
15 Օգոստոս, 2026 23:17