Հայտնի է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում ամբողջացավ Հայաստանի ազգային հավաքականի խմբային կազմը։ C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին մասնակիցը դարձավ Լատվիայի ընտրանին։
Անցումային փլեյ-օֆֆի պատասխան դիմակայությունում լատվիացիները տնային մարզադաշտում ընդունել են Ջիբրալթարի հավաքականին և հաղթել նվազագույն՝ 1:0 հաշվով։
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր Լատվիայի հավաքականի հաղթանակով (2:0):
Այսպիսով, երկու խաղերի արդյունքով հաղթահարելով Ջիբրալթարի արգելքը՝ Լատվիան ապահովեց իր տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնում, որտեղ 2-րդ խմբի շրջանակներում ուժերը կչափի Հայաստանի, Չեռնոգորիայի և Կիպրոսի ազգային հավաքականների հետ։
01 Ապրիլ, 2026 23:38
634
Ազգերի լիգա․ Չեռնոգորիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր
05 Հոկտեմբեր, 2026 22:28
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգա
28 Սեպտեմբեր, 2026 22:53
Ազգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմեր
25 Սեպտեմբեր, 2026 19:51
Ազգերի լիգա․ Չեռնոգորիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր
05 Հոկտեմբեր, 2026 22:28
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգա
28 Սեպտեմբեր, 2026 22:53
Ազգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմեր
25 Սեպտեմբեր, 2026 19:51