Վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 6-ին՝ ժամը 09։23-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Lada և Jeep մակնիշների ավտոմեքենաները: Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
06 Ապրիլ, 2026 12:37
238
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
09 Մարտ, 2026 10:23
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ
05 Օգոստոս, 2023 02:31
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է
24 Հուլիս, 2022 17:08