Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին խոսել է Բուշերի ատոմակայանի մոտակայքում վերջերս տեղի ունեցած հարվածների հետևանքով լուրջ ռադիոլոգիական վթարի մասին՝ ասվում է գործակալության հայտարարության մեջ։

«ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին զգուշացնում է, որ Բուշերի ատոմակայանի մոտակայքում, որը գործող կայան է և ունի մեծ քանակությամբ միջուկային վառելիք, շարունակական ռազմական գործունեությունը կարող է հանգեցնել լուրջ ռադիացիոն վթարի, որի հետևանքները վնասակար կլինեն ինչպես Իրանի, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց և շրջակա միջավայրի համար»,– գրել է ԱԷՄԳ-ն իր պաշտոնական սոցիալական ցանցերի էջում։

Գրոսսին կոչ է արել դադարեցնել կայանի և դրա շրջակա տարածքի վրա հարձակումները՝ ընդգծելով, որ դրանք լուրջ սպառնալիք են միջուկային անվտանգության համար։

447