Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղը մեկ վայրկյանում ոչնչացնելու արմատական միջոց

Ֆլեշ-թերապիան կօգնի մարդկությանը ձերբազատվել քաղցկեղից ընդամենը մեկ վայրկյանում: Նոր մեթոդը բացահայտել են Լոզանի համալսարանի հոսպիտալի գիտնականները:
Առաջին պացիենտն արդեն բարեհաջող թերապիա է անցել Շվեյցարիայում: Գիտնականները փորձարկումը սկսել են նոյեմբերին պրոտոնային արագացուցիչի օգնությամբ: Նպատակն է միլիվայրկյաններում ճառագայթահարել չարորակ բջիջները դոզայի ուլտրաբարձր հզորությամբ: Այդ դեպքում կոչնչանա միայն ուռուցքը:
Գիտնականները ֆլեշ-թերապիայի են ենթարկել 75-ամյա տղամարդու, որը տառապում էր քաղցկեղից արդեն 10 տարի: Բուժման ավանդական մեթոդները չէին օգնել: Փորձի համար ընտրել են 3.5 սանտիմետր չափով խոցը, որը եղել է պացիենտի նախաբազկին: Արդեն մի քանի օրից դրա չափերը սկսել են փոքրանալ, իսկ կես տարուց այն ընդհանրապես անհետացել է:
17 Հունվար, 2021 16:09
966
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
24 Հունիս, 2025 11:13
Հայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները
20 Մարտ, 2025 12:45
Ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքները
05 Մարտ, 2025 11:02