Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 10-ին` ժամը 14։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողազանգվածի սահք (մոտ 20 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները վտանգ ներկայացնող հատվածներից կատարել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, իսկ ՃՇՇ-ի կողմից տրամադրված տրակտորի միջոցով մաքրվել է ճանապարհը, և վերականգնվել երկկողմանի երթևեկությունը։
10 Ապրիլ, 2026 18:51
303
Աղվերանում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում
27 Հոկտեմբեր, 2021 17:36
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
13 Ապրիլ, 2026 13:42
Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք
06 Ապրիլ, 2026 16:12
Կարճ հանդիպում Արզականում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
21 Մարտ, 2026 20:00