Երախտապարտ ենք Իրաքի մեր համայնքին հիմնադրամին գումար ուղարկելու համար. ՊՆ խոսնակ
Երախտապարտ ենք Իրաքի մեր համայնքին հիմնադրամին գումար ուղարկելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշենք, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնել են, որ Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքը մոտ օրերս ներդնելով իր ողջ ներուժն ու կարողությունները հաջողել է հավաքել 90,700 ԱՄՆ դոլարի չափով գումար, որի նպատակն է կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին։
Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք, ովքեր մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը։
13 Օգոստոս, 2020 14:25
462
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները հայրենական արտադրության «Սևան» 120 մմ տրամաչափի ականանետով․ Պապիկյան (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 20:05
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել, ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին
07 Հոկտեմբեր, 2026 18:47
Գերմանիայից՝ ՀՀ բանակին. 16 ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում
18 Հունիս, 2026 18:10