Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ՌԴ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում այսօր։ Նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների դինամիկաները ու համեմատեք նախորդող շրջանների հետ, հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների և այլնի դինամիկան։ Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում այս ձևաչափով ես նույն ձևով աշխատանքային կապի մեջ եմ ՌԴ նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բովանդակություն է տալիս»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այն մարդիկ, որոնք սադրիչ հայտարարություններ են անում, նաև ցանկանում են կաթվածահար անել ԵԱՏՄ-ն. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և այն հինգ երկրներից մեկը, որոնք որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ, որոնք սադրանքների են դիմում, ուզում են ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն, ոչնչացնել։ Ավելի լավ է՝ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ՝ ՌԴ-ի հետ չենք վիճել և չենք վիճելու»,- ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում 

623