Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԱՏՄ-ն չի ձգտում միջոցներ կիրառել Հայաստանի դեմ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС-ին տված հարցազրույցում։

«Նախ, ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ի կողմից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ սա ասել պատասխանատու կերպով, քանի որ մենք հետևում ենք Հայաստանի ամբողջ նորմատիվ իրավական բազային՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից շեղումների համար։ Եվ մենք նման շեղումներ չենք հայտնաբերել»,- նշել է նա։

Օվերչուկը նշել է, որ Հայաստանը հայտարարել է եվրոպական չափանիշներ ընդունելու իր ցանկության մասին։ «Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատ։ Շատ լավ բաներ եղել են և կան»։

Նա հավելել է՝ մյուս կողմից շատ լավ հասկանում են, որ եթե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, ապա պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի, թե որտեղ պետք է լինի։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահների ընդունած հայտարարությունը Աստանայում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, հայկական ղեկավարությանը հստակ առաջարկում է մտածել հանրաքվե անցկացնելու մասին հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Ես կարծում եմ, որ դա կբխի բոլորի շահերից, որովհետև ներկայիս անկայուն վիճակը անորոշություն է ստեղծում առաջին հերթին բոլոր ներդրողների համար։ Ինչո՞ւ, որովհետև եթե, ենթադրենք, Հայաստանը գնում է Եվրամիություն, դա նշանակում է, որ այնտեղ նոր ստանդարտներ են լինելու, նոր տեխնիկական ռեգլամենտներ, որոնք մեր ստանդարտներին և ռեգլամենտներին չեն համապատասխանում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է մինչև 2026 թվականի դեկտեմբեր դիտարկվեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու տարբերակներ, Օվերչուկը պատասխանել է.

«Ոչ, խոսքն այն մասին է, որ ուսումնասիրենք գործողությունների հնարավորությունները և մինչև դեկտեմբեր զեկուցենք դրանց մասին։ Ակնհայտ է, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում կմտնեն համապատասխան շահագրգիր անդամ պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին հանձնարարվել է ուսումնասիրել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և կներկայացնեն առաջարկներ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում՝ 2026 թվականի դեկտեմբերին»։

 

207