Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը նիդեռլանդական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատվաստումների անձնագրերը ճանապարհորդելու հնարավորություն կտան միայն կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին:

«Ես չեմ բացառում դա»,- ասել է Միշելը՝ շեշտելով, որ սա նուրբ հարց է եվրոպական շատ երկրների համար: Նրա խոսքով, այս երկրներում կարող են համարել, որ նման ձևակերպմամբ պատվաստումը դառնում է պարտադիր, սակայն այն պետք է լինի կամավոր:

Միշելը նշել է, որ հաջորդ շաբաթ ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն այս բարդ հարցը:

437