Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է. կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
18 Հունվար, 2021 14:10
1023
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
12 Հունիս, 2026 20:31
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2 սմ-ով. Լևոն Ազիզյան
12 Հունիս, 2026 12:43
Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը
10 Հունիս, 2026 18:27
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
18 Փետրվար, 2026 20:15
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյան. տեսանյութ
14 Օգոստոս, 2025 18:55
ՀՀ-ն շարունակում է անսասան մնալ տարածաշրջանից անդին գործընկերությունների ամրապնդման հարցում. Միրզոյան
26 Մայիս, 2025 10:14