Երևանում քաղաքացու կողմից իրեն պատկանող «Vaz 2106»-ը զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Ազատամարտիկներ 3-րդ նրբանցքի 5-րդ տան մոտ ավտոմեքենան զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը զոդման աշխատանքներ է կատարել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և այն մարվել է տեղի ուժերով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
01 Մայիս, 2026 22:21
211